9-րդ գումարման Խորհրդարանում ձևավորվեցին 5 խմբակցություններ, օրենսդիր մարմինը պետք է կառավարի «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Խորհրդարանի առաջին նիստի ժամանակ 150 պատգամավորներից ներկա էին 141-ը: Իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներից 115-ը ներկայացուցնում էին իշխող կուսակցություն «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանը», 27–ը` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, 6–ը` «Վրաստանի հայրենասերների Դաշինք»-ը, ևս երկու տեղ հասել է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ներկայացուցից Սիմոն Նոզաձեին և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Խորհրդարանի շենքում ընթանում էր նիստը, իսկ շենքի առջև հավաքվել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, արհմիությունները և ուսանողական խմբերը՝ «Պահանջում ենք ապահով աշխատատեղեր», «Աշխատանքային հարաբերությունները եվրոպական մակարդակով», «Պահանջում ենք կրթության հիմնարար բարեփոխումներ» վահանակներով:

Առաջին նիստը բացեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Այսօրվա նիստին ներկա էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերագույն և Սահմանադրական դատարանների նախագահները, Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդը, Վրաստանի կրոնական դավանանքների ներկայացուցիչներ և պատվավոր հյուրեր:

Այսօրվանից վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և նրա կառավարության անդամները հրաժարական տվեցին՝ դառնալով պաշտոնակատար: Վարչապետի թեկնածուի անունը նախագահին կներկայացնի «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը: Ամենայն հավանականությամբ, այն կլինի Գիորգի Կվիրիկաշվիլին:

Դրանից հետո, Վրաստանի նախագահը կունենա 7 օր ներկայացված թեկնածությունը առաջ քաշելու համար: Վարչապետի թեկնածուն 7 օրվա ընթացքում ընտրում է նախարարների թեկնածուններին, ներկայացնում է կառավարության կազմը Վրաստանի խորհրդարանին, վստահություն ստանալու համար: Կառավարության կազմի հետ միասին պետք է ներկայացվի նաև կառավարության ծրագիրը:

Խորհրդարանի պատգամավորները ձևավորեցին հինգ խմբակցություններ. «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչները միավորվեցին երկու խմբակցությունների մեջ`«Վրացական երազանք» և «Վրացական երազանք-արդյունաբերողներ», որոնք համապատասխանաբար ղեկավարեցին Մամուկա Մդինարաձեն և Սիմոն Նոզաձեն: Նոզաձեն առաջադրվել էր ընդդիմադիր «Թոպաձե- Արդյունաբերողները, Մեր հայրենիքը» դաշինքի կողմից:

Ինչպես նաև, երկու խմբակցություններով ներկայացված է նախկին իշխող կուսակցության` «Միացյալ ազգային շարժում»-ը (ՄԱՇ): «Ազգային շարժում» խմբակցությունը գլխավորում է Նիկա Մելիան, իսկ «Ազգային շարժումը Վրաստանի խթանման համար» խմբակցությունը` Էլենե Խոշտարիան:

Եվս մեկ խմբակցություն ստեղծեցին «Վրաստանի հայրենասերների Դաշինք» ասոցիացիայի անդամները: «Վրաստանի հայրենասերների» խմբակցությունը գլխավորեց Գիորգի Լոմիան:

Խորհրդարանական մեծամասնությունը ղեկավարում է Վրաստանի Ներքին գործերի նախկին փոխնախարար Արչիլ Տալակվաձեն, իսկ փոքրամասնությունը ղեկավարում է խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն:

Պետք է նշել, որ Սանդրա Ռուլովսի տեղը, ով ընտրվել է ՄԱՇ-ի ցուցակներով թափուր է:

Այսօր խորհրդարանի օրը հագեցած էր, օրենսդիր մարմինը ընտրեց իր նախագահին: Այն դարձավ 38-ամյա Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն միացել է Վրացական երազանքին 2015թ.-ի հունվարից գործադիր քարտուղարի կարգավիճակով: Իրավաբանականի մագիստրոսի և Դյուսելդորֆի համալսարանում դոկտորանտի կոչում ստանալուց հետո, 2002-2006 թվականներին: Նա Վրաստանի համալսարաններում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և զուգահեռ եղել է ՄԱԿ-ի տարբեր զարգացման ծրագրերի մենեջեր: Ինչպես նաև, որպես փորձագետ մասնակցել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությունում ռազմավարական պլանավորման հարցերին, եղել է «Վրաստանի Բաց հասարակություն» հիմնադրամի օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ: