Միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Լիագումար նիստի ժամանակ քաղաքացին պարզել է «Ոչ ռուսական օրենքին» գրությամբ պաստառ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշված միջադեպն անվանել է ցավալի:

Դրանից հետո լիագումար նիստում սկսվեց «Կրթության որակի զարգացման մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը, սակայն դահլիճում աղմուկի պատճառով այն դադարեցվեց: Ելույթ ունեցան մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները:

«Ո՞վ էր այդ քաղաքացին, պարզ է, որ նա կարծես ոչ ադեկվատ մարդ էր, բայց վերջացնենք դրանով: Գործընկերներ, եկեք հանգստանանք, հիշեք, որ մենք օրենսդիր մարմնում ենք ու ունենք օրինագծեր քննարկելու: Գործընկերներ, մի ստիպեք մեզ կասկածել ձեր պահվածքի կազմակերպման վրա: Խնդրում եմ զսպեք ձեր էմոցիաները»,- պատգամավորներին դիմեց Շալվա Պապուաշվիլին:

Դրանից հետո խորհրդարանի նախագահը կեսժամյա ընդմիջում է հայտարարել, իսկ մինչ նիստի վերսկսումը նշանակեց բյուրոյի նիստ, որը հետաձգվեց՝ 1-ին կիսամյակում հանձնաժողովների աշխատանքների ուշացման պատճառով: