Հունիսի 17-ին, ժամը 12։00-ից մինչև 15։00-ն, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կանցկացվի բժշկական ստուգումներ։
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հորդորում է բնակիչներին անպայման գնալ և ստուգվել, քանի որ ստուգումներ անցկացնելու են բարձրակարգ մասնագետներ։
«Շաբաթ օրը Թբիլիսիից կժամանեն մասնագետներ, ովքեր մեր օգնությամբ կանցկացնեն ստուգումներ բնակչության շրջանում, որը հիմնականում վերաբերվում է մարդկանց արյան զարկերակային ճնշմանը, այսինքն՝ չափելու և ստուգելու են ճնշումը», – ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Վերջինս նշում է՝ մասնագետները հնարավոր է նաև նշանակումներ անեն: