Պարույր Մադոյանն ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն չի ստացել, սակայն կյանքի ողջ ընթացքում ունեցել է ստեղծագործելու ծարավ։ Արդեն բավականին մեծ տարիքում սկսել է իր մտքերը հանձնել թղթին։ Նրա ստեղծագործությունների մի մասն արդեն տպագրվել է, ուզում է ունենալ իր հեղինակային գիրքը։

Պարույրը փոքրուց է գրել, սակայն գաղտնի է պահել, քանի որ այդ ժամանակներում ծիծաղել են գրողների վրա։ Փոքր ժամանակվա գրվածքներից չի պահպանվել, որովհետև բոլորը նետել է։

«Գրում էի, հետո թուղթը ճմռթում, պատառոտում աղբն էի գցում։ Այնպես էի ճղում, որ ոչ ոք չկարողանար կարդալ։ Այդ ժամանակ կարծես ուրիշ էր, ծիծաղում էին, լուրջ չէին ընդունում», – պատմում է Պարույրը։

Առաջին անգամ ստեղծագործել է 14 տարեկանում։ Իրենց գյուղից երկու տղայի մասին, ովքեր կռվել են։ Պարույրը այդ թեմայով կատակ է գրել, որը դարձել է մեծ պատմություն։ Գրել ու տարել գյուղամեջ փակցրել է, քանի որ այդ կռվողներից մեկի հետ ինքը նույնպես խնդիրներ է ունեցել։

Հետագայում սկսել է գրել ծննդավայրի, հայրենիքի մասին։ Սիրում է արձակ գրել: Գրում է տարբեր թեմաններով։

Հիշում է թե ինչպես է գրել իր առաջի խոստովանությունը։

«Գյուղում ունեինք հացի խանութ, իսկ հացատունը Գանձայում էր, երբ որ խանութում հացը վերջանոմ էր, գնում էինք Գանձայից բերելու, 6 կմ քայլում էինք։ Մի անգամ գնացի, երեխա էի, շատ հերթ էր, տեսան որ ուրիշ գյուղից եմ, առանց հերթ թողեցին։ Վերցրեցի հացերը, բավականին ծանր էին, ինքս ինձ ասացի, ոնց եմ տանելու, ու կարծես ներքին ձայնս ասաց, որ շուրջս նայեմ, տեսա 8 հատ հեծանիվ, ամենալավը ընտրեցի, հացերս կախեցի ու գնացի Փոկա։ Գյուղի առաջին տունը մորաքրոջս տունն է, հեծանիվը այնտեղ թողեցի ու տուն եկա։ Հայրս խիստ մարդ էր, տուն բերել չէի կարող։ Հաջորդ օրը քանդեցի, ուրիշ գույնով ներկեցի, լրիվ դարձրի այլ հեծանիվ, և դրանից հետո միշտ դրանով էի գնում հացի։ Դա էլ իմ առաջի խոստովանությունն էր, որ գրել եմ»,- հիշում է Պարույրը։

Իր գրվածքներից տեղադրել է Facebook-ում և այդտեղից նրան ստեղծագործող Հովհաննես Ջավախքեցին (Ստեփանյան), ով Ախալցիխեից է, առաջարկել է տպագրել նրա ստեղծագործությունները։

«Մտածեցի և ասացի, որ կարելի է։ Շնորհակալ եմ իրեն, եթե չառաջարկեր, ոչ էլ մտքովս էր անցնում, ճիշտ է համահեղինակային է, սակայն որոշ տեղ ճանաչում ես ձեռք բերում»։

Եվ այդպիով նրա ստեղծագործություններից 4-ը տպագրվել է 2021 թվականին «Ջավախքյան կանչեր» գրքում։

2

Պարույրը իրեն բանաստեղծ չի համարում, ասում է սիրողական է, մուսան է գալու, որ կարողանա գրել։

Նրա համար հայրենիքն առաջին տեղում է։ Միշտ մտքում եղել է կանգնել հայրենի հողի սահմաններին ու պաշտպանել այն։ 1992 թվականին երբ ավարտում է դպրոցը կամավորակնների հետ պատրաստվում է մեկնել Ղարաբաղ։ Այդ անգամ նրա մոտ առաջնագիծ հասնել չի ստացվում, ֆիդայինների մեքենայում տեղ չի լինում։ Հետագայում արդեն Պարույրին խանգարում են առողջական խնդիրները։

4

Որդին 44-օրյա պատերազմի ժամանակ մոտեցել է Պարույրին և ասել՝ եթե որոշի գնալ, չկանգնի ճանապարհին։

«Ասացի տղա ջան, մի տղա ունեմ, ոնց թողնեմ, ասաց ողջ կյանքդ փորձեցիր հայրենասեր դաստիարակել, հիմա արդյունքին հասել ես, դեմս չկանգնես, կամավորագրվել էին, գնացել հասել էին սահման, բայց չէին թողել նրանց հատել սահմանը», – ավելացնում է նա։

Պարույր Մադոյանը Հայաստանը մեկ բառով նկարագրում է «սիրտ»։ (խմբ. հուզվում է)։

44-օրյա պատերազմի ժամանակ արմատներով Փոկայից շատ երիտասարդներ են զոհվել հանուն հայրենիքի։ Արմատներով Փոկայից թվով 26 երիտասարդ է մասնակցել պատերազմին։

«Պատերազմի ժամանակ շատ ծնողներ էին ասում գրել իրենց զավակների մասին, չէի կարողանում, չեմ կարող բացատրել թե ինչու, բայց չէի կարողանում գրել»,- պատմում է Պարույրը։

Այնուհետև սկսում է օգնել Լիլիթ Չիբուխչյանին, ով հավաքագրել է այն զինվորների անունները, ովքեր զոհվել են Ջավախքից 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պարույրը տեղեկություն է հավաքել և տրամադրել Լիլիթին։ Հենց ինքն է ներկայացրել Փոկացի 26 զինվորներին, ովքեր ներկայացված են «Ջավախքի արծիվները» գրքում։

1

Հիմա Պարույրը համ ստեղծագործում է, համ էլ ունի գարեջրատուն, այնտեղ է անցնում նրա օրվա մեծ մասը։ Երբ որ առողջական խնդիրներ չի ունեցել զբաղվել է՝ թե հողագործությամբ, թե անասնապահությամբ։ Մինչ այդ նա գնացել է արտագնա աշխատանքի։

Ջեզ ենք ներկայացնում Պարույր Մադոյանի ստեղծագործություններից մեկը։

 

ՋԱՎԱԽՔ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԶԱԲԱԽԱ

Հայի տուն Ջավա՛խք, հին ես հինավուրց
Շատ դավեր տեսար բայց չծնկեցիր,
Ջուրդ սառնորակ, իսկ դու սուրբ մասունք,
Սրբավայր դու իմ, ինձ կյանք տվեցիր։

Հույսն ես դու եղել իմ վատ օրերի,
Լույսն ես դու եղել խավար օրերիս,
Քեզնով եմ առել ես միշտ սիրտ, հոգի,
Պաշտում եմ ես քեզ Ջավախք սիրելիս։

  Ջավախք իմ օրրան, դու իմ օթևան
Հպարտությունն է պարուրել հոգուս,
Տվեցիր դու մեզ Ջիվանի, Տերյան,
Հզոր Դեմիրճյան և Շառլ Ազնավուր։

Գուրի Եթերն էլ իր ուրույն տեղում
Իր խոսքը թողեց համայն աշխարհին,
Տե՛ս, թե իմ Ջավախք, ո՞նց են գովերգում
Գուսանները քո հայոց մայրենին։

Երգ ու տաղերի դու իմ խենթ Ջավախք
Սատար միշտ եղար քո հայրենիքին,
Ինչքան էլ ձգտեմ ես դեպի քաղաք,
Կարոտ կմնամ քո հողին, ջրին։

Թող քեզ պարուրեմ խինդ ու ծիծաղով,
Ըմպելով գինիդ` ես էլ հագենամ,
Քեզ միշտ գովերգեմ հոգուս տաղերով,
Բաժակ բարձրացնենք այսպես ցնծությամբ։