Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարի ապարատը նոյեմբերի 16-ին կազմակերպվեց ընդունելություն, նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվա:

Ժամանակակից արվեստի թանգարանի նախասրահը Թբիլիսիում մարդաշատ էր: Մի անկյունում տեղադրված էին «Իմ բազմազան հայրենիք» լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները, իսկ մյուս անկյունում հնչում էր դասական երաժշտություն:

Tolerantnst1

Ընդունելությանը հրավիրված էին իշխանությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված էին ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններից: Ընդունելությանը հրավիրված էին նաև լուսանկարիչները, ում աշխատանքները մրցույթում հաղթող 13-լուսանկարների շարքում էին: Նախարարի գրասենյակը հայտարարել էր ֆոտոմրցույթ «Իմ բազմազան հայրենիք» թեմայով և բազմաթիվ լուսանկարներից ժյուրին ընտրել էր 13 լավագույն լուսանկարներ, որոնց հեղինակները ստացան խրախուսական մրցանակներ և հավաստագրեր: Իսկ լավագույն ճանաչված լուսանկարները բացի դրանից, որ ցուցադրվեցին թանգարանի դահլիճում ընդունելության ժամանակ, կհրապարակվեն 2017թ.-ի օրացույցում:

Tolerantnost4

Ընդունելությունը բացեց նախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Նա խոսեց Վրաստանի բազմազանության կարևորության անհրաժեշտության և նրան աջակցելու անհրաժեշտության մասին: Նախարարի խոսքից հետո ցուցադրվեց երկու տեսանյութ: Մեկը՝ Վրաստանի տարբեր տարածաշրջաններում գյուղատնտեսական ներուժի վերաբերյալ, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի մասին: Իսկ երկրորդ տեսանյութում՝ Վրաստանի տարբեր տարածաշրջաններում երիտասարդների ակտիվության մասին:

Tolerantnost3

Տեսահոլովակների ցուցադրումից հետո կայացավ 13 հաղթող լուսանկարիչների պարգևատրումը: