Վրաստանի կառավարության նիստում քննարկվել է Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նշել է, որ փոփոխությունների նպատակը արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիության ստանալու գործընթացի պարզեցումն է։

Մասնավորապես՝
Փողոխությունների համաձայն՝ հնարավոր է դառնում անսահմանափակ քանակով հանձնել վրաց լեզվի թեստը, (հանձնելու դեպքում ժամկետը 1 տարի է)։ Եվ վրաց լեզվի թեստը պետք է հանձնել նախքան քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելը։
Վրաստանի քաղաքացիության մերժում ստանալուց հետո դիմումը կրկին հնարավոր կլինի ներկայացնել 6 ամիս անց, ոչ թե` մեկ տարի անց։ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կրճատվում է մինչև 5 տարի։