2015 թվականից ի վեր Հոկամ գյուղում հանրային տրանսպորտ չի գործում։ Այն բանից հետո, ինչ վարորդը պետության կողմից վճարվում է հարևան՝ Քարսեպ և Ազմանա գյուղերի դպրոցականներին Հոկամ տեղափոխելու համար, սահմանափակվում է հոկամցիների գյուղից քաղաք հնարավորությունները:
Հետագա տարիների ընթացքում պատճառաբանություները կապված են եղել ճանապարհի ասֆալտապատման հետ։ Սակայն շուրջ 4 տարի է ինչ գյուղի ճանապարհն ասֆալտապատված է, բայց դարձյալ բնակիչներին հուզող հարցը մնում է անլուծելի։
Որպես այլընտրանք գյուղացիները քաղաք հասնելու համար օգտվում են կաթ հավաքող մեքենայից՝ ի տարբերություն հանրային տրանսպորտի փող չվճարելով։ Կաթի համար տեղադրված տարաները զբաղեցնում են մեծ տարածք և գյուղացիները ստիպված են ոտնկայս հասնել քաղաք, որն էլ իր հերթին խոչընդոտ է ստեղծում վարորդի համար, քանզի նման կերպ ուղևորների տեղափոխումն օրենքով անթույլատրելի է:
Վարորդի խոսքով, ոստիկանության աշխատակիցների կողմից բազմիցս ստացել է զգուշացում նմանօրինակ խախտումների համար։ Վարորդը տուգանքից ազատվել է միայն այն պատճառով, որ գյուղացիները պահանջել են հարցի լուծում։
Քաղաքից գյուղ վերադառնալը ևս խնդիր է, որոշ դեպքերում մարդիկ օգտվում են տաքսի ծառայություններից, որոշ դեպքերում էլ հասնում են մինչև Վաչիան գյուղ և Հոկամ տանող ճանապարհին սպասում են գյուղ վերադարձող մեքենայի:
Կանոնավոր տրանսպորտի բացակայության պատճառով, գյուղի երիտասարդությունը հիմնականում պասիվ է: Երիտասարդները չեն կարողանում մասնակցել քաղաքում տեղի ունեցող միջոցառումներին: Միասնական ազգային քննություներին վերապատրաստվելու համար Հոկամից համեմատաբար քիչ դիմորդներ են եղել: Նրանցից տղաները ճանապարհին կանգնել սպասելով են հասել քաղաք, իսկ աղջիկներն ընդամենը ավարտական վերջին շաբաթներին են մասնակցել, քանի որ ծնողներին միշտ հարմար չի եղել քաղաք տանել:
Հոկամից Մարինա Կարագուլյանն այս տարի մասնակցում է Gipa Media Lab նախագծին։ Լուսանկարչության դասերին մասնակցել է առանց բացակաների։ Բայց ինչ հայրը մեկնել է արտերկիր արտագնա աշխատանքի չի կարողանում մասնակցել վիդեոդասերին:
«Gipa Media Lab նախագիծը սովորեցնելով լուսանկարչություն՝ երիտասարդներին հնարավորություն է տալիս գյուղի խնդիրներին անդրադառնալու։ Հաճախելով նմանատիպ նախագծերի կարող ենք շատ գիտելիքներ ձեռք բերել՝ նպաստելով գյուղի զարգացմանը։ Իսկ տրանսպորտի բացակայությունը մեր գյուղում խոչընդոտ է ակտիվ կյանք վարելու համար։ Այդ իսկ պատճառով Հոկամի երեխաներն ու երիտասարդները ինքնակրթման հույսին են»,- ասում է Մարինա Կարագուլյանը։
Անկախ այն հանգամանքից, որ շատ գյուղացիներ ունեն սեփական մեքենա, բայց վարորդական իրավունք չունենալու և ֆինանսական ծախսերի պատճառով ամեն օր քաղաք հասնելըն անհնար է դառնում:
Հնազիկ Ավետիսյան