Այսօր՝ հունիսի 1-ին, Սուրբ Նինոյի հիշատակի օրը՝ Վրաստան գալստյան օրը, սկսվեց Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալների ամենամյա ուխտագնացությունը Սրբի ճանապարհով։

ninooba9

IMG_8947

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում, Փարվանա լճի ափին, վանական համալիրի մոտ, ինչպես ամեն տարի, հավաքվել էին բազմաթիվ հավատացյալներ Վրաստանի տարբեր անկյուններից։ Աղոթքից հետո հավաքվածներից ոմանք ուխտագնացության գնացին Սուրբ Նինոյի ճանապարհով, որն սկսվում է այսօր։

ninooba8

ninooba4

Ըստ ավանդության՝ Սուրբ Նինոն այս ճանապարհով ոտքով Ջավախքից հասել է Բոդբե (Սիղնաղի), որտեղ էլ հանգրվանում է նրա հոգին։

ninooba5

ninooba

Վրացական եկեղեցին Սուրբ Նինոյի օրը նշում է տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին (19) նշվում է նրա գալստյան օրը Վրաստան, իսկ հունվարի 27-ին (14)՝ նրա մահվան օրը։

ninooba7

ninooba6

Սուրբ Նինոյի կյանքը

Սուրբ Նինոյի կյանքի պատմության մի քանի վարկած կա, որոնցից մեկում ասվում է.

Ամենասուրբ Աստվածածինը լսեց Նինոյի աղոթքները և, երազում նրան երևալով, ասաց. «Գնա Ինձ բաժին հասած Վրաստանը և այնտեղ քարոզիր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, թող Նրա շնորհը իջնի քեզ վրա, և Ես կպաշտպանեմ քեզ»։

Սուրբ Նինոն գնաց Վրաստան։ Փարվանա լճում նա հանդիպեց հովիվներին Մցխեթայից, որոնք պատմեցին նրան իրենց հողի մասին և հայտնեցին, որ շուտով տուն են վերադառնալու: Նինոն հովիվներից թողտվություն խնդրեց իրենց ուղեկցելու համար։ Ճանապարհին մեծ դժվարություններ կրելով՝ նա վերջապես հասավ Ուրբնիսի քաղաք և որոշ ժամանակ մնաց այնտեղ։ Շուտով նա հեթանոս-ուրբնիսցիների հետ միասին, ովքեր գնում էին երկրպագելու Արմազի կուռքին, հասավ Մցխեթա։

Սուրբ Նինոն ապաստան գտավ թագավորական այգեպանի ընտանիքում: Սուրբ Նինոյի աղոթքի շնորհիվ Տերը զավակ պարգևեց անզավակ ընտանիքին: Դարձի եկած ամուսինները փառաբանեցին Քրիստոսին և դարձան Սուրբ կույսի աշակերտները:

Քրիստոնեական հավատքի հետևորդները օգնության ձեռք մեկնեցին Սուրբ Նինոյին։ Շուտով նա այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ շատ հեթանոսներ սկսեցին դիմել նրան օգնության համար և, ստանալով այն, հավատացին Քրիստոսին:

Նինոյի վաստակի շնորհիվ Վրաստանում վերածնվեց և ամրապնդվեց քրիստոնեությունը։

Սուրբ Նինոն մահացել է Բոդբե բնակավայրում։ Նա այնտեղ հուղարկավորվել է իր կամքով։ Այնուհետև Միրիան թագավորը նրա գերեզմանի վրա կառուցել է տաճար Մեծ նահատակ Գիորգիի անունով։ Այսօր այս վայրում գործում է Սուրբ Հավասար Առաքյալներ Նինոյի մենաստանը։

ninooba3

ninooba2