Այսօրվանից սկսվում է տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերի ծավալի վերահսկողությունը։ Առաջին փուլում մեքենաները ստուգվելու են չորս քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում և Ռուսթավիում։
Մեքենաները կկանգնեցվեն ստուգումների համար ընտրովի, հիմնականում, երբ ավելորդ արտանետումները տեսանելի լինեն անզեն աչքով:
Վնասակար նյութերի արտանետումների ավելցուկի դեպքում խախտողներին տուգանք է սպառնում.
– ֆիզիկական անձի դեպքում՝ 100 լարի, մեկ ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 300 լարի,
– իրավաբանական անձի դեպքում` 500 լարի, կրկնակի խախտման համար` 1500 լարի:
Ավտոմեքենաների արտանետումը Վրաստանի քաղաքների օդի աղտոտվածության պատճառներից մեկն է։ 2022 թվականի վերջի դրությամբ Վրաստանում գրանցված է 1 563 200 ավտոմեքենա, որոնց գրեթե 83 տոկոսը 10 տարուց բարձր է։