Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառներից մեկը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունն է: Կառավարության ղեկավարը հայտարարություն է արել Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումում (GLOBSEC): Այդ մասին գրում է Newsgeorgia.ge-ն։
«Կարծում եմ՝ բոլորը գիտեն պատճառը… Պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր: Այդպե՞ս է։ Եվ շատ այլ պատճառներ…
Ես չեմ ուզում դա շահարկել և չեմ ուզում մեջբերել Ռուսաստանի կառավարությանը, բայց պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի կամքն ու մտադրությունն էր, ուստի մենք արդյունքներ ենք տեսնում»,- պատասխանել է Ղարիբաշվիլին քննարկման մոդերատորի հարցին:
Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննարկմանն թեմա է դարձել: Քաղաքական գործիչները վրդովված մեկնաբանություններ են անում:
«Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ հստակեցնի իր հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ…»,- թվիթերում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ «Ինչո՞ւ է վարչապետ Ղարիբաշվիլին ծառայում ռուսամետ նարատիվին և հարաբերականացնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ավերիչ պատերազմը»:
«Անհավանական! Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառը։ Ի՞նչ պատահեց Վրաստանին»,- գրում է Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը։