Այսօր Վրաստանում ուժի մեջ են մտնում վանդալիզմի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։

  • մարզադաշտերի, ճանապարհների, զբոսայգիների, հրապարակների և ստորգետնյա անցումների ենթակառուցվածքների/սարքավորումների վնասումը կամ ոչնչացումը` 300 լարի տուգանք,
  • անապարհային նշանների, լուսացույցների, տեսախցիկների, ինչպես նաև դրանում գտնվող հասարակական տրանսպորտի կամ սարքավորումների վնասումը կամ ոչնչացումը` 300 լարի,
  • կրկնվող խախտում՝ 500 լարի տուգանք կամ վարչական կալանք՝ մինչև 5 օր ժամկետով։

Մինչև փոփոխությունների ընդունումը վանդալիզմի համար պատասխանատվություն էր նախատեսվում միայն այն դեպքում, եթե վնասված իրի արժեքը գերազանցում էր 150 լարին։