Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում Գերչինսկին ԵՄ 27 երկրների անունից պաշտոնական դեմարշ է փոխանցել Վրաստանին։ Պատճառը Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումն է։
Ավելի վաղ Բրյուսելը հորդորել էր «Վրաստանին, որը հավակնում է լինել ԵՄ թեկնածու, միանալ պատժամիջոցներին և զգոն մնալ պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից, հատկապես ավիացիոն ոլորտում»։
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանը Վրաստանի արդարադատության նախարարին դեմարշ է փոխանցել՝ կապված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ։