Մայիսի 28-ին Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին, «Խանդոյի տակ» կոչվող հատվածում, թեթև մարդատար ավտոմեքենան հարվածել է ժայռին: Մեքենայի վարորդին և ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։

Ականատեսների խոսքով, մեքենայի մեջ եղել են չորս մեծահասակ և մեկ երեխա, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և հարվածել է ժայռին: Վթարի ենթարկվածները Ախալքալաքի շրջանից են:

avaria

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

Ավտովթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները նշում են, որ երեխային տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց, իսկ վարորդին և մնացած ուղևորներին Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ:

Ախալքալաքի հիվանդանոցից տուժածների առողջական վիճակի մասին դեռ նորություն չկա։ Jnews-ը կտեղեկացնի նրանց վիճակի մասին մի փոքր ուշ։