Թուրք-գերմանական SunExpress ավիաընկերությունը սկսել է գործել վրացական շուկայում։ Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ ավիաընկերությունն իր առաջին կանոնավոր չվերթն Անթալիայից Թբիլիսիի միջազգային օդանավակայան է կատարել լուսադեմին Boeing 737-800 ինքնաթիռով և բերել 135 ուղևոր։
«Երկամյա բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվեց Վրաստանի օդանավակայանների միության կողմից ավիաընկերության հետ։ «SunExpress»-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայան կթռչի միաժամանակ Թուրքիայի երեք քաղաքներից՝ մայրաքաղաք Անկարայից, Անթալիայից և Իզմիրից շաբաթական հինգ անգամ հաճախականությամբ»,- նշել են Օդանավակայանների ասոցիացիայում։