Ախալքալաքում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի Անկախության օրը։ Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում կազմակերպվել էր բեմ, երեխաների համար տարբեր զվարճանքներ, տեղական արտադրության ապրանքների տոնավաճառ և շատ ավելին։

DN

IMG_8847

IMG_9933

Ելույթներով են հանդես եկել Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետերը, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Վերջինս շնորհավորել է բոլոր բնակիչներին տոնի առթիվ և խաղաղ երկինք մաղթել։

IMG_9979

IMG_9983

IMG_0011

Ժամը 14:00-ից բեմում ելույթներ են ունեցել տեղի արտիստներ և համույթներ՝ Անի Թորոսյանը, դհոլիստների անսամբլը, «Մուրջի» համույթը, «Ջավախեթի» համույթը, Ռոման Չնավայանը, «Ջավախք» համույթը, Ալֆոն Կուլախսզյանը, միջնակարգ դպրոցի երգչախումբը։

Երեխաների համար կազմակերպվել էին ժամանցային ակտիվություններ, մարզահրապարակներ, ծեփագործությամբ զբաղվելու, շաշկի ու շախմատ, բասկետբոլ խաղալու վայրեր։ Այգու շրջակայքում տեղակայված էր ռազմական տեխնիկայի ցուցադրությունը։

IMG_9998

IMG_8895

IMG_9993

Ժամը 17:10-ին հանդիսավոր կերպով հնչեց Վրաստանի օրհներգը, երկինք արձակվեցին ծխային ռումբեր՝ Ուկրաինայի դրոշի գույներով, որից հետո համերգով հանդես եկան Թբիլիսիից հրավիրված արտիստներ Նոդիկո Տատիշվիլին, Սոֆո Գելովանին, Դաթունա Մգելաձեն, դուետ «Georgia»-ն։

IMG_9997

IMG_0060

IMG_0039

348360925_282580027674730_5574248200056739740_n

IMG_0037

IMG_0002