Հասարակություն 25 Մայիսի, 2023 • Փոթիի նավահանգստում 80 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել (Video)

Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է 80 կիլոգրամ հերոինի բեռ: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Թմրանյութը թաքցված է եղել Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարի կցասայլում, ով փորձում էր ՀՀ և Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով հերոին տեղափոխել Եվրոպա։ Ընթանում է հետաքննություն:

Ձերբակալվածին Վրաստանում սպառնում է 20 տարվա ժամկետով կամ անժամկետ ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութ ապօրինի պահելու և փոխադրելու հոդվածներով։

Փոխանցում է Newsgeorgia-ն

Վերատպման կանոն