Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների երկրորդ ամենասիրված ուղղությունն է Թուրքիայից հետո։ Այս մասին գրում է Տաս գործակալությունը։
Ռուսաստանի հյուրընկալության արդյունաբերության ազգային միության (OSIG) նախագահ Ալեքսեյ Վոլկովը նշել է՝ Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին գրավում է խոհանոցը, լեռները և ծովափը։
Նրա խոսքով, Վրաստանը դեռ չի կարող զբաղեցնել Թուրքիայի տեղը, քանի որ Թուրքիան այլ մակարդակ ու որակ ունի ռուս զբոսաշրջիկների համար:
Ի դեպ, մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։