Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 13 դատապարտյալի։ Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։

Ըստ տեկեկատվության՝ ինը դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատժի կրումից և այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկը, իսկ չորս դատապարտյալների պատժաչափը կրճատվել է։

Ներում ստացածների թվում են չորս դատապարտված կանայք։