Մայիսի 26-ին Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում տեղի կունենա Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը։ Տոնական ծրագիրը կսկսվի ժամը 14:00-ին և կտևի մինչև 19:00-ն։

Ախալքալաքի կենտրոնական փողոցում և կենտրոնական զբոսայգում մեկնարկել են քաղաքը զարդարելու աշխատանքները։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումների ծրագիրը հետեւյալն է.

• 14:00-17:00՝ կոստյումներով արտիստների երթ,

• 14:00-19:00՝ տեղի ձեռներեցների արտադրանքի ցուցահանդես-վաճառք,

• 14:00-18:00՝ ԶՈՒ զինտեխնիկայի, սպառազինության և տեխնիկայի ցուցադրում,

• 14:00-19:00՝ մանկական տարածք՝ տարբեր ճանաչողական և ժամանցային միջոցառումներ, սեմինարներ, հեքիաթի հերոսներ,

• 14:30-16:00՝ տեղի արտիստների համերգը. Անի Թորոսյան, մեդալակիրների անսամբլ, «Մուրջի» համույթ, «Ջավախեթի» համույթ, Ռոման Չնավայան, համույթ «Ջավախք», Ալֆոն Կուլախզյան, միջնակարգ դպրոցի երգչախումբ,

• 17:10՝ Վրաստանի անկախության հռչակման պատմական ժամին՝ հանդիսավոր տոնակատարություն,

• 17:30՝ Նոդիկո Տատիշվիլի, Սոփո Գելովանի, Դաթունա Մգելաձե, դուետ «Georgia»։