«Չնայած ԵՄ պատժամիջոցներին` ռուսական նավթը Եվրոպա է մտնում երրորդ երկրների միջոցով»,- գրում է Der Spiegel-ը։

Հրատարակության տվյալներով՝ օրական հնդկական նավահանգիստներ են մտնում ռուսական նավթով առնվազն երկու տանկեր, ինչը կազմում է ամսական 70 լցանավ։

Der Spiegel-ը գրում է, որ աշխարհի խոշորագույն նավթավերամշակման գործարանները գտնվում են Հնդկաստանի արևմտյան ափին, որտեղ ռուսական նավթը վերամշակվում է բենզինի և դիզելային վառելիքի, ապա առաքվում Եվրոպա։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Հնդկաստանն անցյալ ամիս ավելի շատ վառելիք է ներմուծել ԵՄ, քան Սաուդյան Արաբիան։

Հնդկաստանում «Վադինար» նավթավերամշակման գործարանի գրեթե 50%-ը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությանը: