Այսօր՝ մայիսի 20-ին, Ախալքալաքի թիվ 2 հանրակրթական դպրոցում 34 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին:
Դպրոցի աշակերտները ճանապարհելով 12-րդ դասարանցիներին, երգեցին, շրջանավարտները երախտագիտության խոսքեր ասացին ուսուցիչներին և ծնողներին, հրաժեշտ տվեցին դպրոցին։ Շրջանավարտներն առաջին դասարանցիներին նվիրեցին դպրոցի ջահն ու բանալին։
1985 թվականին այս դպրոցն ավարտած բարերարը ամենատաղանդավոր ու նախաձեռնող շրջանավարտներին նվիրեց 3 համակարգիչ և 2 հեռախոս։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ունի 599 շրջանավարտ։ Մայիսի 19-ին, վերջին զանգը հնչեց թիվ 3 (Ճավճավաձեի անվ.) և թիվ 4 (Դեմիրճյանի անվ.), ինչպես նաև որոշ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Վերջին զանգը այսօր՝ մայիսի 20-ին, հնչեց թիվ 2 դպրոցում (ռուսաց), վաղը՝ մայիսի 21-ին՝ կհնչի թիվ 1 (Թումանյանի անվ.), իսկ մայիսի 22-ին՝ թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցում։