Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ն պատասխանատու է Վրաստանի հետագա զարգացման համար՝ ասելով, որ Վրաստանը սպասում է բարեխիղճ փոխադարձ քայլերի։
Շալվա Պապուաշվիլին նշում է, որ Վրաստանը ստանձնում է պատասխանատվության իր բաժինը և բարեխղճորեն ընթանում է Ասոցացման համաձայնագրի կատարման գործընթացում։
«Բայց մենք նաև ակնկալում ենք բարեխիղճ պատասխանների. այժմ հերթը ԵՄ-ինն է: Հունվարին Եվրահանձնաժողովի զեկույցը հաստատեց, որ Վրաստանը շարունակում է մնալ «եռյակի» առաջատարը և այն առաջնորդն է, որը ժամանակին չի ստացել թեկնածուի կարգավիճակ։ Այժմ ԵՄ-ն պետք է արդար, բարեխիղճ որոշում կայացնի և Վրաստանին հնարավորություն տա անցնելու հաջորդ փուլ։ Վրաստանը պետք է լինի Ուկրաինայի և Մոլդովայի հետ նույն մակարդակի վրա»,- ասել է իշխող մեծամասնության ներկայացուցիչը։