ՀասարակությունՔաղաքականություն 17 Մայիսի, 2023 • Ադրբեջանը կրկին կրակել է Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմը 2 վիրավոր ունի

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝