«Ռուսաստանի փոստ»-ը կդիտարկի դեպի Վրաստան փոստային առաքումների ուղիղ օդային փոխադրման հնարավորությունը։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

«Մի քանի ավիաընկերություններից կանոնավոր չվերթների ի հայտ գալուց հետո մենք անհապաղ կդիտարկենք ուղիղ փոստային (Վրաստան) ավիափոխադրման հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են ընկերությունում, այժմ Ռուսաստանից Վրաստան ավիափոստը փոխադրում է երրորդ երկրների միջոցով։