Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկայինի՝ ռեկորդային 2734 կիլոգրամ խմբաքանակ, որը, իտալական կողմի պնդմամբ, Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ֆինանսական գվարդիայի տարածած հաղորդագրությանը։

Արգելված բեռը առգրավվել է Կալաբրիայի մարզի հարավում գտնվող Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում, 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ: Այդ երկու կոնտեյներները վրացական Բաթումիի նավահանգստով Էկվադորի Գուայակիլ քաղաքից տեղափոխվում էին Հայաստան։

«Կոկայինը հայտնաբերվել է<...> Ջոել շան կողմից՝ բարդ սկաներների հետ միասին։ Առգրավված թմրանյութը, որը պարզվեց, որ գտնվում է չափազանց մաքուր և կատարյալ վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ թմրանյութի տեղափոխման և հետագա վերացման համար գործի է դրվել ֆինանսական գվարդիայի ավելի քան 30 աշխատակից։

2021 թվականի հունվարից ի վեր այդ նավահանգստում առգրավվել և ոչնչացվել է մոտ 37 տոննա կոկային։

Արտատպված է Hetq.am-ից