Վրաստանի Մարգարեթ Թեթչերի կենտրոնում, «Fake No More» նախագծի շրջանակում, տեղի է ունեցել քննարկում «Ինչպես է աշխատում ռուսական քարոզչությունը Վրաստանում» թեմայով։

Քննարկմանը Մաիկո Ռատիանին, որը ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի գիտաշխատող է, խոսել է այն քարոզչության և քարոզչական միջոցների մասին, որն իրականացնում է Ռուսաստանը Վրաստանում, և թե ի՞նչ ազդեցություն է թողնում այդ քարոժչությունը Վրաստանի բնակչության վրա:

«Ռուսական քարոզչություն դեպի Վրաստան գործում է բավակաին ակտիվ: Ռուսները դրա համար օգտագործում են տարբեր միջոցներ, սկսած մեդիա հարթակներից մինչև քաղաքական խմբեր, որոնք երկրի ներսում պաշտպանում են ռուսական շահերը և վարում են ռուսամետ քաղաքականություն՝ շեղելով բնակչությանը իրականությունից»,- ասել է Ռատիանին:

Սանդրո Գիգաուրիին, որը MDF-ի հետազոտողներից է, նշել է, որ Ռուսաստանը հիմնականում աշխատում է երեք ուղությամբ՝
առաջինը վախի մթնոլորտ ստելծելն է, նա փորձում է Վրաստանին վախեցնել պատերազմով և տարածքային ամբողջականության կորստով: Երկրորդը, դա մարդկանց մեջ արևմուտքի նկատմամբ հույսի կորուստն է, երրորդը՝ Ռուսատանը փորձում է համոզել Վրաստանին, որ Ռուսաստանի հետ դեմ առ դեմ բանակցելը և չեզոքությունը Վրաստանի համար ամենալավ տարբերակն է:

Քարոզչության ազդեցության մասին խոսելիս Ռատիանին նշել է՝ չնայած ռուսական քարոզչությանը, վերջին հարցումները ցույց տվել, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է դեպի արևմուտք ուղվածությանը, որը կնպաստի ռուսական քարոզչական նոր ալիքին և ակտիվացմանը:

«Վրաստանն այժմ գտնվում է խաչմերուկում, կամ անտեսում է հյուսիսից սպասվելիք վտանգները, որոնք իրատեսական են և գնում է դեպի արևմուտք՝ զրկվելով առևտրային իր համար թիվ մեկ գործընկերոջից, որը նաև առաջատար է զբոսաշրջության ոլորտում և դրամական փոխանցումերով, կամ շարունակում է մնալ ռուսական ազդեցության տակ», – նշել է Ռատիանին:

Քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էթնիկ փոքրամասնություներին, որոնք համարվում են ռուսական քարոզչության խոցելի խմբերը, որոնք որպես տեղեկատվական աղբյուր օգտագործում են ռուսական աղբյուրները:

Հարցին, թե՞ արդյոք Վրաստանի բնակչությունը պատրաստ է չտրվելու ռուսական քարոզչությանը, Ռատիանին պատասխանել է. «Ռուսական քարոզչության դեմ պայքարող մեխանիզմներ չունենք, չունենք նաև բավականաչափ քաղաքական աջակցություն: Սա նշանակում է, որ դրա դեմ պայքարել չենք կարող, իսկ Վրաստանի բնակչության մի մասը հիմնականում պատրաստ չէ դրա ազդեցությունից խուսափելուն»:

Հանդիպման ավարտին Ռատիանին ասել է՝ ընտրությունը Վրաստանի ժողովրդինն է, իսկ թե ռուսական քարոզչությունն ի՞նչ ազդեցություն կունենա բնակչության ընտրության վրա, դժվար է ասել, քանի որ վերջին հարցումները ցույց են տվել, որ քարոզչությունը չի տվել ցանկալի արդյունք, և դեպի արևմուտք Վրաստանի բնակչության ուղվածությունը պատմական առավելագույնի է հասել: