Այսօր՝ մայիսի 15-ին, Ախալքալաքի «Աբուլը» 4:0 հաշվով հաղթել է «Քարելի» թիմին։

Գոլերի հեղինակներն էին Դարբինյան Ռաֆայելը, Մուրադաշվիլի Զազան և Կակուլիա Նուկրին։

Այս պահին «Աբուլ» թիմը մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։

Վրաստանի ֆուտբոլի առաջնության հերթական խաղը կկայանա Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում՝ մայիսի 19-ին, ժամը 16:00-ին։