Այսօր՝ մայիսի 15-ին ուժի մեջ են մտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերը՝ ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը վերացնելու և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին:
Ռուսաստանի նախագահը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը վերացնելու և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։
Թռիչքների արգելքը վերացնելու մասին հրամանագրի համաձայն՝ անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահի 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը, որով արգելվում էր ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։
Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի վերացմանը, ապա, ըստ հրամանագրի՝ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան մինչև 90 օր։