Ադրբեջանական զինուժի գնդակոծության արդյունքում, հայկական կողմից կա մեկ զոհ և երկու վիրավոր, մահացած զինծառայողը 20-ամյա Նարեկ Նորայրովիչ Բաղդասարյանն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ադրբեջանի սադրանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։
Մայիսի 11-ին, ժամը 06:00-ից ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանից և ականանետերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներում ձեռնարկվել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցառումներ։
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով անօդաչու թռչող սարք։ ՀՀ զինված ուժերի 2 զինծառայող վիրավորվել է. Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսի վիճակը՝ ծանր։
Նույն օրը, ժամը 23:10-ին ՊՆ-ն հայտնել է, որ հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։