Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։

Նոր կտակարանի համաձայն՝ առաքյալ Անդրեաս Առաջինը, ձկնորսը Բեթսայիդայից, առաջինն էր, ով հետևեց Քրիստոսին և նրա մոտ տարավ իր ավագ եղբորը՝ Սիմոն Պետրոսին: Անդրեաս Առաքյալն ականատես է եղել Քրիստոսի երկրային կյանքին, նրա մահվանն ու հարությանը։ Ըստ ավանդության՝ Սուրբ Հոգու իջնելուց հետո Անդրեաս առաքյալը քրիստոնեություն է քարոզել արևելյան երկրներում։

Սուրբ Անդրեասն առաջինն էր, ով Վրաստանում քրիստոնեություն էր քարոզում մ.թ. 1-ին դարում։ Այս օրը տոնական արարողություններ են անցկացվում Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում:

Վրաց ուղղափառ եկեղեցին սուրբ առաքյալի հիշատակը հարգում է տարին երկու անգամ՝ մայիսի 12-ին՝ Վրաստան ժամանելու և դեկտեմբերի 13-ին՝ նրա մահվան օրը։

Վրաստանում այս տոնն ունի պետական ​կարգավիճակ և օրը ոչ աշխատանքային է: