The Financial Times-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա կիրակի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Պարբերականը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել են երեք լավատեղյակ աղբյուրներ: Նրանցից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան կլինի»՝ ավելացնելով, որ ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը փոխլրացնում են միմյանց:
The Financial Times-ը գրում է, որ հունիսի 1-ին Քիշնեում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը կարող են հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի հետ:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը The Financial Times-ին ասել է, որ իր երկիրը դրական է վերաբերվում է Շառլ Միշելի միջնորդությանը, «քանի որ ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի»: Նա ավելացրել է, որ ԵՄ նախաձեռնած գործընթացի շնորհիվ հնարավոր է եղել մշակել «առանցքային հայեցակարգեր» բանակցությունների և դրանք կառուցվածքի համար:
Հաջիևը նշել է, որ Բաքուն ճկուն է Մոսկվայում, Վաշինգթոնում կամ Բրյուսելում հանդիպումներ անցկացնելու հարցում, քանի որ, նրա խոսքով, արդյունքի հասնելու համար գործընթացը պետք է հնարավորինս «ներառական» լինի:
«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն մասնակցել տարածաշրջանում խաղաղության կառուցմանը: Միևնույն ժամանակ, հստակ է, որ Ռուսաստանը շատ զբաղված է Ուկրաինայի պատերազմով», – ասել է Հիքմեթ Հաջիևը:
Աղբյուրը՝ MediaMax