
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2023 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գների նվազում է նկատվել 0,7 տոկոսով, իսկ տարեկան նինֆլացիան կազմել է 2,7%:
Գները նվազել են հետևյալ խմբերում.
սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 2.1%,
բնակարան, ջուր, լույս, գազ՝ 0.3%,
կահույք, կենցաղային իրեր, տան սպասարկում 1.1%,
տրանսպորտ 2.0%։
Գներն աճել են․
ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ՝ 0.2%,
հագուստ և կոշիկ՝ 2.1%,
առողջապահություն՝ 0.9%,
հաղորդակցություն՝ 0.1%,
հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 0.6%։
Անփոփոխ են մնացել է.
Ժամանց և մշակույթ, կրթություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ապրիլ ամսվա համեմատ գներն աճել են բոլոր կատեգորիաներում: