Երեկ՝ ապրիլի 29-ի ուշ գիշերը, Բորժոմիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բախվել են միկրոավտոբուսն ու ավտոմեքենան։ Կլինիկա է տեղափոխվել 13 մարդ, երկուսին անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն։ Վիրավորների թվում կան նաև անչափահասներ։ Այս մասին տեղեկացնում է տարածաշրջանային պորտալ Հարավային Դարպասը։

Borjomi Geo Hospitals-ի տնօրեն Դավիթ Բարաբաձեի խոսքով, տարբեր վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 13 հիվանդ, երկուսին շտապ վիրահատել են, նրանցից մի քանիսը ուղեղի ցնցում են ստացել, ոմանք էլ բաց վերքեր են ունեցել։

Ուշ գիշերվա տվյալներով՝ 13 հիվանդներից վեցը մի քանի ժամվա ընթացքում լքել են կլինիկան։

«Ընդունված հիվանդների մեջ կային անչափահասներ, հիվանդների վիճակը կայուն է, ոմանք ինքնակամ լքել են կլինիկան, ոմանք մնում են մեզ մոտ»,- «Հարավային Դարպաս»-ին ասել է Դավիթ Բարաբաձեն։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը սկսել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, նշված հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որը պատճառել է առողջությանը թեթեւ վնաս։

Հայտնում է sknews.ge