Հասարակություն 30 Ապրիլի, 2023 • Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը սահմանափակ է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, առատ ձյան պատճառով արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտների երթևեկությունը, հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժը սահմանափակված չէ։

«Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տեղաշարժն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով միայն թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է Ճանապարհների վարչության հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝