Մեր հերթական՝ «Խորհուրդ մասնագետից» հաղորդաշարում գյուղատնտես-ֆերմեր Եղիշ Աղաջանյանը խոսեց այն մասին, թե երբ սկսել հացահատկեղենի ցանքսը, երբ ցանել կարտոֆիլը, ինչպես մշակել սերմերը, կարտոֆիլի որ տեսակներն են լավ աճում Ջավախքում և այլն։

Մասնագետը, մասնավորապես, խորհուրդ է տալիս.

– Հացահատկեղենի ցանքը սկսել, երբ տեխնիկան արդեն ի վիճակի է անխափան աշխատել դաշտում։ Նա խորհուրդ է տալիս ցանքից առաջ թե՛ ցորենի, թե՛ գարու սերմերը մշակել։

– Կարտոֆիլը պետք է ցանել, երբ հողի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ սերմացու կարտոֆիլը պետք է պահել համապատասխան ջերմաստիճանում, և ավելի լավ է ցանել բողբոջած կարտոֆիլի սերմերը։ Կարտոֆիլի սերմերը ցանելուց առաջ պետք է մշակվեն:

– Լավ բերք են տալիս «Ջելլի» կարտոֆիլի սորտերը, գերմանական սորտերը, «Արիզոնան» …

– Պետք է պայքարել սնկային հիվանդությունների դեմ, երբ ցողունների աճը հասնում է 30 սմ-ի։

– Կարտոֆիլը պարարտացնել ոչ միայն ազոտով, նաև այլ պարարտանյութերով՝ կալիումով, մագնեզիումով, ծծմբով, ինչպես նաև պարարտացնել օրգանական պարարտանյութերով, բայց պատշաճ մշակումից հետո։