Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը հայտարարում է իմունիզացիայի շաբաթվա մեկնարկի մաիսն։ Այն սկսվել է այսօր և կավարտվի ապրիլի 28-ին։
Քաղաքում և գյուղերում տեղի կունենա իմունիզացիայի շաբաթ։ Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, գյուղերում կանցկացվի նաև մոնիթորինգ։
«Գյուղերում, որտեղ կան բուժկետներ բուժքույրերը կանցկացնեն պատվաստումներ, պատվաստումներ կանցկացվեն նաև կլինիկայում։ Սկսում ենք իմունիզացիայի շաբաթը, որը շատ կարևոր է»- ասում է Տոնականյանը։
Նշենք, որ իմունիզացիան դա մարմնի իմունային համակարգի հատուկ իմունային պատասխանի առաջացումն է, կոնկրետ անհատի մոտ վարակիչ նյութի նկատմամբ, և ընդհանուր առմամբ, մարդկանց (կենդանիների) խմբերում վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության առաջացումը՝ բնակչության իմունիտետի ձևավորման միջոցով:
Կանխարգելիչ պատվաստումները պաշտպանում են երեխաներին և մեծահասկաներին մի շարք վարակիչ հիվանդություններից։ Այդ հիվանդություններն են տուբերկուլոզը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը և հեմոֆիլուս ինֆլուենցա Բ վարակը։ Պատվաստումներն առաջացնում են տվյալ հիվանդության հանդեպ իմունիտետ, սակայն այն կարող է լինել կարճատև, ինչի պատճառով կատարում են կրկնապատվաստում։ Պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են հակամարմիններ և պաշտպանում տվյալ հիվանդությունից։ Պատվաստանյութերը պատրաստում են սպանված կամ կենդանի թուլացված մանրէներից կամ նրանց թույներից։ Անատոքսինը ձևափոխված բակտերիալ թույն է, որը հատուկ մշակման ընթացքում կորցրել է իր թունավոր հատկությունները, բայց պահպանել իմունիտետ առաջացնելու հատկությունը։