Մինչ Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց ներկայացնի 2023 թվականի աշնանը` ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 առաջարկությունների կատարման վերաբերյալ միջանկյալ տեղեկատվություն կտրամադրի բանավոր:
Այս մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը:
«Ինչպես բոլոր ընդլայնվող երկրների դեպքում, դեպի ԵՄ առաջընթացի տեմպերը կախված են առանցքային բարեփոխումների իրականացումից: 2023 թվականի գարնանը Հանձնաժողովը Խորհրդին բանավոր թարմացում կներկայացնի Վրաստանի կողմից 12 առաջնահերթությունների կատարման վերաբերյալ», – ասված է նամակում:
Եվրահանձնակատարն այսպես արձագանքեց Վրաստանի 20 հասարակական կազմակերպությունների կոչին՝ խնդրանքով հրապարակային գնահատականներ տալ Վրաստանի կողմից 12 առաջնահերթությունների իրականացմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախնական գնահատականը կներկայացվի Բրյուսելում՝ փակ ձևաչափով:
ԵՄ երկրների ղեկավարները 2022 թվականի ամռանը որոշեցին ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը, սակայն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, երկրին թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի միայն մի շարք բարեփոխումներից հետո։ Դրանք ձևակերպված են Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականներում՝ բաղկացած 12 կետից։ Դրանց թվում են՝ բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխացումը, դատարանների և ընտրական համակարգի բարեփոխումները։
Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ հաջողությամբ աշխատում են Եվրահանձնաժողովի առաջարկությունների վրա՝ միաժամանակ մեղադրելով ընդդիմությանը դիվերսիայի մեջ։ Ընդդիմությունն իր հերթին մեղադրում է իշխանությանը ժողովրդավարությունը հետ մղելու, ֆասադային փոփոխությունների և Եվրահանձնաժողովին մոլորեցնելու փորձերի մեջ։