Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ՝ 2023-2024 ուսումնական տարում դպրոց ընդունվելու համար կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև նոյեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան:
«Մինչ այժմ թույլատրվում էր մինչև հոկտեմբերի 1-ը ծնվածներին հաճախել առաջին դասարան: Գործընթացը շարունակվելու է ենթակառուցվածքային զարգացման գործընթացներին զուգահեռ, մենք ամեն տարի այս ժամկետը կավելացնենք: Ծնողների համար այս հարցը կամավոր է, նրանք կարող են որոշել՝ երեխային արդեն ուղարկել դպրոց, թե թողնել մանկապարտեզում»,- ասել է ԿԳ նախարարը։
Նրա պարզաբանմամբ՝ փոփոխությունը ներառված է «Հանրակրթության մասին» օրենքում և կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Նախարարությունից հայտնում են, որ նշված որոշման հիմքում ընկած են քաղաքացիների կողմից ստացված դիմումներ, որոնք պահանջում են վերանայել Վրաստանում տարրական մակարդակով կրթություն սկսելու տարիքը։ Մինչև 6 տարեկան երեխաների ծնողների խնդրանքը բացառություն անելու վերաբերյալ հատկապես մեծ է հոկտեմբեր ամսին ծնված երեխաների՝ պետական և մասնավոր դպրոցներում ընդունվելու համար։