Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին Դիլիֆ գյուղի ճամփաբաժանին ոստիկանական պիկապ է շրջվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Այս պահին մեքենան հեռացնում են ճանապարհի երթևեկելի հատվածից, ճանապարհի այս հատվածում երթևերկությունը դադարեցված է։

Ըստ ՆԳՆ-ի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Գործ է հարուցվել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։