Արդեն մի քանի օր է Ախալքալաքում վերսկսվել են Ջիվանու այգու վերանորոգման աշխատանքները։

Զբոսայգու բարեկարգման համար 2022 թվականին հատկացվել է 639 232 լարի։ Աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է «K-ընկերությունը»՝ 580 000 լարիի չափով։ Ընդհանուր ծախսի 82.2%-ը՝ պետական, իսկ 17.8%-ը՝ տեղական բյուջեի ներդրումն է։

pat

Այգու բարեկարգումն իրականացվում է երկու փուլով: 2022 թվականին աշխատանքներ իրականացվել են 525 486 լարիի չափով, իսկ 2023 թվականին՝ 113 746 լարիի։

«Ապրիլի 15-ին վերանորոգման աշխատանքները նորմալ հունով կսկսվեն, և կավարտվեն օգոստոսի 12-ին։ Աշխատողները հիմնականում տեղացիներ են։ Աշխատանքները ընթանում են նորմալ և խնդիրներ չկան»,- ասում է «K-ընկերության» տնօրեն Կոբա Նադիրաձեն։

shinararutyun

Նախագծի համաձայն՝ այգու կենտրոնում շատրվան կլինի, կտեղադրվեն նոր նստարաններ, աղբամաններ, գեղեցիկ երկհարկանի ցայտաղբյուր և գիշերային լուսավորություն: Այգում կլինեն մանկական ատրակցիոններ։ Այգու երկայնքով հեծանվային ճանապարհ կլինի:

Այգու ընդհանուր տարածքը 2904 ք/մ է։