Ախալքալաքում ՎՈՒԵ-ի հավատացյալներն այսօր նշում են Ուղղափառ եկեղեցու 12 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը:

verba

Ծաղկազարդի տոնը հիմնված է ավետարանական պատմության վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ժամանել Երուսաղեմ նախքան խաչելությունն ու հարությունը: Նախօրեին նա հարություն էր տվել Ղազարոսին, և մարդիկ արմավենու ճյուղերով դուրս էին եկել Փրկչին դիմավորելու: Այդ պատճառով արևմտյան եկեղեցում այս օրը կոչվում է Արմավենու կիրակի:

09.04.2023_verba

Վրաստանում այս տոնը հնագույն ժամանակներից անվանում են Բզոբա: Ավանդույթի համաձայն՝ այս օրը օծվում են ուռենու և կոլխիդական շիմշատի (վրացերեն՝ բզա) ճյուղերը և բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:

Ամեն տարի, Բզոբայի նախօրեին, Վրաստանի Պատրիարքարանն ու կառավարությունը բնակչությանը կոչ են անում ոչ թե ոչնչացնել շիմշատը, այլ ինքնուրույն աճեցնել, քանի որ բույսն ընդգրկված է Կարմիր գրքում: Բացի այդ, Ծաղկազարդի օրը բավարար քանակությամբ հատուկ աճեցված բույս ​​է վաճառվում եկեղեցիների մոտ:

09.04.2023_pravoslavnaya

Ծաղկազարդը բացում է Մեծ պահքի վերջին նախատոնական շաբաթը` Ավագ շաբաթը: Եկեղեցու համար սա Հիսուս Քրիստոսի տանջանքներով խաչելիությունը հիշելու ժամանակն է: Այս շաբաթվա ընթացքում ընդունված է ծոմ պահել: