2023 թվականի փետրվարին Վրաստանի Կառավարությունը վարչապետից հանձնարարություն է ստացել` սկսել աշխատել գների «կարգավորման» նոր օրինագծի շուրջ, սակայն այդ ջանքերը դեռ չեն բերում ցանկալի արդյունքների։
Զուգահեռաբար, Մրցակցության գործակալությունն ուսումնասիրում է երկրում սպառողական գների բարձրացման պատճառները, և պարզվում է, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում առկա են կարտելային գործարքներ։ Սա լուրջ խոչընդոտ է հանդիսանում շուկայում գների իջեցման համար։
Տնտեսագետների մեծամասնությունը հակված է կարծել, որ գրեթե բոլոր հատվածներում, որտեղ շուկաները ոչ այդքան դիվերսիֆիկացված են, իսկ ներկրող ընկերությունների թիվը մեծ չէ, իրավիճակը բարդ է, ուստի բոլոր հիմքերը կան նշելու կարտելային գործարքների մասին, և պետությունը պետք է հոգա ստեղծված բարդ իրավիճակը շտկելու համար, քանի որ ի վերջո ամենից շատ տուժում են սպառողները։
Տնտեսագետ Ակակի Ցոմաիայի խոսքով՝ մենաշնորհների նշանները տեսանելի են շատ ոլորտներում, իսկ գները հատկապես բարձր են այն ոլորտներում, որտեղ մրցակցությունը մեծ չէ։
«Պահանջարկի նվազման հետ աստիճանաբար նվազում է նաև գնաճի տեմպը, ինչին նպաստում է նաև այն, որ լարիի փոխարժեքը շատ է ամրապնդվել։ Եթե ներկայիս փոխարժեքը որոշ ժամանակ պահպանվի, ապա գնաճի անկումը կշարունակվի։ Ինչ վերաբերում է շուկայում կարտելային գործարքներին, որտեղ ոլորտն ավելի մոնոպոլիզացված է, մենաշնորհատերերը գները հնարավորինս պահում են բարձր մակարդակի վրա»,- ասում է նա։
Տնտեսագետը կարծում է, որ կարտելների վերաբերյալ կասկածները հիմնավոր են, և առկա փաստերը պետք է ուշադիր ուսումնասիրվեն Մրցակցության գործակալության կողմից։ Ակակի Ցոմաիայի խոսքով՝ լարիի փոխարժեքն ակնհայտորեն նպաստում է նրան, որ գների մակարդակը չաճի, հատկապես, որ սպասվում է արտաքին պահանջարկի աճի նվազում։
«Սակայն դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի լարիի փոխարժեքը հետագայում։ Երբ գործը հասնում է գնաճին, մենք, միևնույն է, եզրակացություններ պետք է անենք ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Ուստի, եթե պահանջարկի աճի դանդաղումը շարունակվի, ապա որոշ ժամանակ անց դա միանշանակ կազդի գների մակարդակի վրա»,- նշում է փորձագետը։