Հասարակություն 5 Ապրիլի, 2023 • «Կազբեգի-Վերին Լարս» անցակետ. Նոր կանոններ միջազգային փոխադրողների համար

Միջազգային փոխադրամիջոցների տեղաշարժը Վերին Լարսի սահմանային անցակետում փոխվում է: Այս մասին հայտնում է ցամաքային տրանսպորտի գործակալությունը, որի համաձայն՝ սահմանին անցուղու փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը:

Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունն իրականացվում է ՌԴ տրանսպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

«Մարտի 13-ից մայիսի 23-ը Կազբեգի/Դարիալի սահմանային անցակետում, հաղորդակցությունների փոխարինման և ճանապարհային երթևեկության կանոնների փոփոխության պատճառով, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով տրանսպորտային միջոցների մաքսակետերը կգործեն հակադարձ ռեժիմով։ Սահմանային անցման գոտիների թիվը 11-ից կկրճատվի 6-ի»,- ասված է հաղորդագրությունում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝