Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին զբաղեցնում է 544-րդ տեղը։

Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4,9 միլիարդ դոլlար։ Սա 100 միլիոնով ավելի է, քան 2022 թվականին։

Հրատարակության կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ շվեյցարական Credit Suisse բանկը 2022 թվականի դեկտեմբերին Իվանիշվիլիին վճարել է 210 միլիոն դոլլար։

«Echo of the Caucasus»-ը նշում է, որ Բլումբերգը Վրաստանի նախկին վարչապետի կարողությունը գնահատում է 5,95 մլրդ դոլլար և նրան դասում 407-րդ տեղում մոլորակի ամենահարուստ բնակիչների շարքում։