Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնը տեղական բյուջեից 10 000 լարի կստանա հեպատիտ C-ի հայտնաբերման համար՝ «Հեպատիտ C-ի վերացման ծրագրի» շրջանակներում։ 2021 թվականից ի վեր Ախալքալաքում հայտնաբերվել է հեպատիտ C-ի 3 դեպք։
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրենի խոսքով, 2022 թվականին Հանրային առողջության կենտրոնի աշխատակիցների կատարած անալիզներից հեպատիտ C-ով վարակվածության ոչ մի դեպք չի հայտնաբերվել, իսկ 2021-ին մունիցիպալիտետում հայտնաբերվել է հեպատիտ C-ի 3 դեպք։
Մունիցիպալիտետում ամեն տարի կատարվում է հեպատիտ C-ի 5 000-ից 10 000 անալիզ:
«Մենք 3 հոգու տվյալներ ունենք, նրանցից մեկը բուժվում է, մյուսները չեն ցանկացել բուժում ստանալ: Հեպատիտ C-ի բուժումն ամբողջությամբ պետության կողմից է ֆինանսավորվում, սա շատ թանկ բուժում է, մեկ դեղահաբն արժե 60 հազար եվրո: Մենք ստացել ենք նոր ծրագիր և նորից կսկենք վերցնել անալիզներ: Մենք արդեն 300 անալիզ ենք արել, իսկ անցյալ տարի հեպատիտ C-ի համար թեստավորվել է 7 000-ից շատ մարդ»,- ասում է Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը:
Հեպատիտ C-ն վիրուսով առաջացած հիվանդություն է, որը կարող է արյան միջոցով փոխանցվել մեկ մարդուց մյուսին: Հեպատիտ C վիրուսը (HCV) առաջին անգամ հայտնաբերվել է համեմատաբար վերջերս՝ 1989 թ.-ին: Պաթոլոգիան հիմնականում ազդում է լյարդի վրա, որը սպառնում է վնասել այն և առաջացնել ֆունկցիոնալ խափանումներ այս կենսական նշանակության օրգանի աշխատանքում:
Վարակման պահից մինչև կլինիկական դրսևորումները տևում է 2 շաբաթից մինչև վեց ամիս (գաղտնի շրջան): Շատ դեպքերում սկզբնական վարակի ժամանակ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն առաջանում, և երկար տարիներ մարդը չի կասկածում, որ հիվանդ է, բայց միաժամանակ հանդիսանում է վարակի աղբյուր։ Շատ մարդիկ ապրում են 20-ից 40 տարի HCV-ով՝ առանց լուրջ հիվանդանալու կամ լյարդի անբավարարության զարգացման:
Բուժման տևողությունը բավականին երկար է՝ 8-ից 72 շաբաթ։ Դա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են պաթոլոգիայի ձևը (սուր կամ քրոնիկ), հեպատիտի կարգը (վաղ կամ բացիթողի), ուղեկցող հիվանդությունների առկայությունն ու բնույթը:
Քրոնիկ հեպատիտ C-ն կարող է դրսևորվել միայն հոգնածությամբ կամ մտավոր աշխատունակության թեթևակի նվազմամբ: Մի քանի տարի անց քրոնիկ վարակը կարող է հանգեցնել ցիռոզի կամ լյարդի քաղցկեղի: Լյարդի ֆերմենտի մակարդակը նորմալ է մնում հիվանդների 7-53%-ի մոտ: Բուժումից հետո ուշ ռեցիդիվները իսկապես տեղի են ունենում, բայց դժվար է տարբերել վերավարակումից:
Աշխարհում մոտ 71 միլիոն մարդ խրոնիկ կերպով վարակված է հեպատիտ C վիրուսով և գտնվում է լյարդի ցիռոզի և/կամ լյարդի քաղցկեղի զարգացման վտանգի տակ: Ավելի քան 350 000 մարդ ամեն տարի մահանում է հեպատիտ C-ի հետ կապված լյարդի հիվանդությունից: Ամեն տարի 3-4 միլիոն մարդ վարակվում է այս վիրուսով: