Ապրիլի 7-ին՝ Առողջության համաշխարհային օրը, Ախալքալաքի մունիցիպալիտետում «Helping hand» հասարակական կազմակերպության կողմից կանցկացվի «Կամավորների լիգա» վիկտորինա։ Վիկտորինայի թեմաները կլինեն կամավորության, իմունիզացիայի, առողջ ապրելակերպի, ջրի պաշտպանության և համաճարակի մարտահրավերների մասին:

Վիկտորինան կազմակերպում են «Helping hand» հասարակական կազմակերպության կամավորներ Ելենա Պետրոսյանը (Ախալքալաք) և Թաթիա Մսխվիլիձեն (Ադիգեն):

Վիկտորինան կանցկացվի Ախալքալաքում և Ադիգենում։ Մասնակիցների տեղափոխումը, ինչպես նաև վկայականների շնորհումը ֆինանասավորվում է քաղաքապետարանի կողմից:

liga afisha

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 26-ն է։ Օլիմպիադայի մասնակիցները կբաժանվեն խմբերի` 3-ական մասնակից: Հաղթող 3 խմբերի բոլոր մասնակիցներին կշնորհվեն նախապես պատրաստված մրցանակներ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 577 26 87 41 (Ելենա) կամ petrosiane.2006@gmail.com էլ. հասցեով:

Վիկտորինային կարող են մասնակցել Ախալքալաքի շրջանի 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր կընտրվեն մոտիվացիոն նամակի հիման վրա։

Հայերեն լեզվով գրանցվելու համար կարող եք մտնել հղումով , իսկ վրացերենի համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Նշենք, որ «Helping hand» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին և կամավորության միջոցով փորձում է լուծել տարբեր խնդիրներ: