Մարտի 16-ի երեկոյան կայացել է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Մրցութային Echo երգի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է, տեքստի հեղինակներն են Իրու և Բենյա Կադագիձեները։
Խեչանովը մայիսի 11-ին Լիվերպուլում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։
Թբիլիսահայ 22-ամյա երգչուհին ընտրվել է «մեծահասակների» Եվրատեսիլում ելույթ ունենալու համար՝ Վրաստանի Առաջին ալիքի The Voice երաժշտական նախագծի արդյունքներով։
Ավանդաբար Վրաստանի Առաջին ալիքը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի բոլոր երեք Եվրատեսիլյան երեկոները: