Նոյեմբերի 2-ին լրագրողներին ուղղված հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հարգանքի տուրք մատուցել լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, որոնք մահացել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

«Վերջին տասնամյակում, զոհվել է ավելի քան 700 լրագրող: Այլ կերպ ասած յուրաքանչյուր հինգ օրը մեկ մի լրագրող զրկվել է կյանքից միայն այն պատճառով, որ հասցրել է վերջին նորությունները հանրությանը», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով որ լրագրողները սպանվում են այն կոնֆլիկտի կենտրոնում, որը նրանք անվախ լուսաբանում են:

Շատերին ստիպում են լռել բռնության միջոցով: Նման հանցագործությունների ընդամենը 7%-ն է բացահայտվում: Պան Գի Մունը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ լրագրողի խոսքի ազատությունը լինի սահմանափակված, վախենալով իր կյանքի համար: Անհրաժեշտ է երաշխավորել անվտանգությունը և մամուլի ներկայացուցիչների ազատությունը: