Այսօր՝ մարտի 15-ին, Մեծ պահքի Միջինքի օրը Ջավախքի գրեթե բոլոր եկեղեցիներում անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:

2011թվականին ձեռնարկված այս գեղեցիկ նախաձեռնությունը Ջավախքում վերածվել է սպասված ավանդույթի, որն իր շուրջն է համախմբում բազմաթիվ մարդկանց, տարբեր բնակավայրերից։

Չնայած այն հանգամանքին, որ անցած տարի գաթայի փառատոն չէր անցկացվել, այս տարի ավանդույթը վերսկսվեց: Գարնանային տաք եղանակը թույլ տվեց փառատոնն անցկացնել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Եկեղեցու բակը մարդաշատ էր:

Փառատոնի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով: Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» համույթը ներկայացավ հայկական ժողովրդական պարերով։ Գաթա թխած տանտիրուհիները նվերներ ստացան եկեղեցուց և եկեղեցու խաչքավորի կողմից: Գաթայի փառատոնի մեկնարկից հետո բոլորը կարող էին համտեսել հայկական ավանդական գաթաները։

Այսօր Միջինք է։ Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Ըստ ավանդության՝ այդ օրը Ջավախքում նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս` հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

Փառատոնին իրենց գաթաներով ներկայացել էին Ախալքալաքի տարբեր հաստատությունները ներկայացնող կանայք:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1