Մեր հերթական «Խորհուրդներ Jnews-ում» շարքում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը պատմում է, թե ինչո՞ւ է կարևոր Մեծ Պահքը, ինչպե՞ս ճիշտ պահել այն, ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչ սխալ պատկերացումներ կա՞ն պահքի վերաբերյալ։
Մասնավորապես, հոգևորականն ընդգծում է՝
– բացի սննդային պահեցողությունից (բուսական սնունդ ուտելուց), պահք պահելու ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել բարոյական վարքագծին: Վերահսկեք ձեր մտքերը. մի դատապարտեք, մի նախատեք, մի ստեք, բարի գործեր արեք և այլն:
– կարևոր է կիրակի օրերին մասնակցել պատարագներին: Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի իր նշանակությունն ունի և նվիրված է աստվածաշնչյան այս կամ այն պատմությանը:
– մեզ հմար կարևոր է Մեծ Պահքը պահել, դրանով մենք ավելի ենք մոտենում Աստծուն, համապատասխանաբար, Մեծ Պահքից հետո նորոգվում ենք, հեռանում հին սովորություններից, պետք է կարողանա ինքներս մեզ զսպել:
– հակառակ տարածված կարծիքի, որ պահքի ժամանակ չի կարելի մկրտվել կամ ուխտագնացություն անել, սա մոլորություն է, եկեղեցին Մեծ Պահքի ժամանակ արգելում է միայն մատաղ անել: